Թուրք զինվորականների մեծ պատվիրակություն է ժամանել Իսրայել՝ ավարտելու Իսրայելից գնած անօդաչու հետախուզական ինքնաթիռների ընդունումը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հունիսի 22-ին այցելել են Հայֆա քաղաքի մոտակայքում գտնվող Իսրայելի ռազմաօդային արդյունաբերության բազաներ։
Նախատեսվում է, որ թուրք զինվորականները 10-15 օր Իսրայելում կփորձարկեն 4 անօդաչու Heron հետախուզական ինքնաթիռները եւ նրանց կայանները։
Նշենք, որ Թուրքիան Իսրայելից գնել է 180 մլն դոլար արժողությամբ 10 Heron անօդաչու ինքնաթիռներ, որոնք օգտագործվելու են PKK-ի դեմ։
Իսրայելից գնված 10 Heron-երից 6-ը 2010-ի փետրվարի վերջին տեղափոխվել է Թուրքիա։



























