Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքից կամավոր ՀՀ է վերադարձել եւ սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվել 1951 թ. ծնված Գագիկ Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով: