Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը 2014-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է  36 588 քաղաքացի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014-ի հուլիսին Թուրքիա է այցելել 9 436 հայաստանցի, ինչը 1,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա հուլիսի համեմատ։

Նախորդ տարի մայիսին Թուրքիա էր այցելել  9 552 հայաստանցի։

Սակայն 2014-ի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվն ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,3 տոկոսով։

Նշենք, որ 2013-ին Թուրքիա էր այցելել 73 հազար 365 հայաստանցի, իսկ 2012-ին՝ 70 հազար 956: