Պայքարը հաջորդ փուլում շարունակելու համար ֆրանսիացիներն ու հարավաֆրիկացիները ոչ միայն պետք է հաղթական հաշիվ ակնկալեն զուգահեռ կայանալիք Մեքսիկա – Ուրուգվայ խաղում, այլեւ հաղթանակ տանեն 3-4 գոլի առավելությամբ: Հանգամանքների այսպիսի զուգադիպումը ֆանտաստիկ է թվում:

Ֆրանսիայի հավաքականը Նիկոլա Անելկայի հեռացումից եւ Գալասին, Ռիբերիին ու Գովուին պահեստայինների նստարանին թողնելու Դոմենեկի որոշումից հետո խմբային փուլի վերջին խաղում ասպարեզ դուրս կգա փորձարարական կազմով:

Առաջնության կազմակերպիչները դրանից օգտվելու հնարավորություն են ստանում: 1/8-րդ եզրափակիչի ուղեգրի մասին խոսք լինել չի կարող, բայց տանել առաջին հաղթանակը պատվի խնդիր է, եւ հարավաֆրիկացիները կձգտեն դրան: Այլապես Հարավային Աֆրիկան աշխարհի առաջնությունների կրկնակի հակառեկորդ կսահմանի: Մինչեւ այժմ մրցաշարի կազմակերպիչները խմբային փուլում միշտ գոնե մեկ հաղթանակ տարել են եւ միշտ դուրս են եկել փլեյ-օֆֆ:

Բուքմեյքերների կանխատեսումը. Ֆրանսիայի հաղթանակ` 2,20, ոչ ոքի` 3,25, ՀԱՀ-ի հաղթանակ` 3,15:

A խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Ուրուգվայ 2 1
1
0 3-0 4
Մեքսիկա 2 1
1
1
3-1 4
Ֆրանսիա 2
0 1
1
0-2 1
ՀԱՀ 
2
0 1
1 1-4 1