Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները դրական են գնահատել Մինսկի համաձայնություններին Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղության հաստատման վերաբերյալ: « Քննարկվել է ճգնաժամային իրավիճակն Ուկրաինայում: Երկու կողմերը դրական են գնահատել նիստի ընթացքում կոնտակտային խմբի ձեռք բերած համաձայնությունները երկրի հարավ-արեւելքում կրակի դադարեցման վերաբերյալ»,-նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: