Էկվադորի կառավարության եւ այդ երկրին պատկանող Հալապագոսյան կղզիների տեղական իշխանությունների միջեւ վեճ է ծագել։

Վեճի առարկան Միայնակ Ջորջի` հալապագոսյան կրիայի վերջին ներկայացուցչի զմռսած մարմինն է, որը վախճանվել էր 2012 թ.:

Ներկայումս մումիան ներկայացված է Նյու Յորքի թանգարանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Էկվադորի իշխանությունները պնդում են, որ կրիայի մումիան պետք է պահել մայրաքաղաք Կիտոյում, որտեղ կարելի է ապահովել անհրաժեշտ խնամք:

Սակայն կղզիախմբի տեղական իշխանությունները պնդում են, որ կրիան Հալապագոսյան կղզիների խորհրդանիշն էր դարձել եւ պետք է վերադարձվի իր տեղը։