Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իր հայրենակցի պատանդ ընկնելու փաստը չի դադարեցնի «Իսլամական պետության» դեմ դաշինքում ֆրանսիացիների մասնակցությունը, հայտնում է Reuters-ը:

«Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատանդներին ազատելու համար», — նշել է  գերատեսչության ղեկավարը: «Բայց ահաբեկիչները չեն փոխի Ֆրանսիայի դիրքորոշումը», փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը հաստատել է Ալժիրում առեւանգված ֆրանսիացու մասնակցությամբ տեսագրության իսկությունը:

Տեսագրությունում երեւում է, թե ԻՊ գրոհայինների կողմից կապկպված ֆրանսիացին ինչպես է խնդրում նախագահ Ֆրանսուա Օլանդին չմասնակցել Իրաքում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությանը: