Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակը» համալրվել է եւս մեկ ազգանվամբ: Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ ցուցակում է հայտնվել Գերմանիայի Բունդեսթագի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդը:
Պատգամավորի անձի հանդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ի այս ակնդետ ուշադրության պատճառն այն է, որ Մանֆրեդ Գրունդը եղել է Լեռնային Ղարաբաղում:
Հիշեցնենք, Ադրբեջանի «սեւ ցուցակում» մի քանի հարյուր անուն կա, այդ թվում՝ Մոնսերատ Կաբալյեինը:




























