Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 22-ին ընդունել է այդ երկրում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգող Ֆիքրեթ Աքչուրային։

Ալիեւը շնորհավորել է նրան գործունեությունն սկսելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել աշխատանքում։ Ընդգծելով Ադրբեջանի եւ ՄԱԿ-ի միջեւ կապերի արագ զարգացումը՝ Ալիեւը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի այսուհետ եւս, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Աքչուրան իր հերթին նշել է, որ հպարտ է իր զբաղեցրած պաշտոնի համար։ Նա խոստացել է, որ համագործակցության ընդլայնման համար ինքը ջանքեր չի խնայի։

Աքչուրան Ալիեւին է փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի նամակը։