Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այսօր նա ժամանել է Թբիլիսի:
Թբիլիսի իր այցելության շրջանակներում, դեռեւս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Բրայզան կհանդիպի Վրաստանի կառավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Վերջին տարիներին Բրայզան բազմաթիվ անգամ մասնավոր հյուր է եղել Թբիլիսիում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես այդ երկրի ներքաղաքական խնդիրների լուծման, այնպես էլ հակամարտությունների կարգավորման հարցերում:
Հիշեցնենք, որ դեռեւս շաբաթներ առաջ լրատվամիջոցները գրում էին, որ Մեթյու Բրայզան նշանակվելու է ԱՄՆ դեսպան Ադրբեջանում, սակայն ինքը ոչ հաստատում, ոչ էլ հերքում էր այդ տեղեկությունները:




























