Հյուսիս-հարավ ավտոմայրուղում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, թե Երեւան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթեւեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն:
Երեւան-Աշտարակ հատվածում բետոնափռման աշխատանքներ ընթանում են ձախ երթեւեկելի գոտում: Աջ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, ձախ կողմում՝ 5.2կմ-ն:
Հողային աշխատանքներ եւ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում նաեւ Աշտարակ-Թալին հատվածում: Այստեղ գործող ճանապարհը լայնացնելուց բացի, կատարվում են նաեւ 9 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Կառուցվում են տարբեր բացվածքներով բետոնյա հեղեղատար կառուցվածքներ, տարբեր նշանակության անցումներ:





























