«Ժամանակ» թերթը զրուցել է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» բարեգործական կազմակերպության ղեկավար, միջազգայնագետ Մարկ Դիթզենի հետ, ով մասնագիտացած է Եվրոպական եւ Եվրասիական տարածաշրջանին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերում.

«Պարոն Դիթզեն, չնայած մի շարք միջազգայնագետների դիտարկումներին, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում պասիվ է, Միացյալ Նահանգները, կարելի է ասել, փոքր-ինչ ակտիվացրել է իր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ ԱՄՆ-ն հնարավորությունը բաց չթողեց Նյու Պորտում հանդիպում կազմակերպելու եւ ամերիկյան մոտեցումները նախագահներին ներկայացնելու համար։ Խոսակցություններ կային, որ նախագահները պետք է հանդիպեին նաեւ Նյու Յորքում, սակայն պարզ դարձավ, որ նախագահների փոխարեն կհանդիպեն նախարարները, որը եւս կլինի ամերիկյան նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ամերիկյան ջանքերը եւ ինչ ներգրավվածություն եք ակնկալում Միացյալ նահանգներից։

Ես դժգոհ եմ ամերիկյան ջանքերից։ Վաշինգտոնը պետք է ընդլայնի իր ջանքերը եւ ոչ Ռուսաստանի ղեկավարության հետ հակամարտության խաղաղ գործընթացում մրցակցելու համար, այլ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստան-ԱՄՆ գործակցությունը կենդանացնելու համար։
Դեսպան Ուորլիքի մայիսյան հայտարարությունը դիվանագիտական սխալ էր ըստ իս եւ հետքայլ ԱՄՆ միջնորդական ջանքերի համար։ Կարծում եմ, որ այս քաղաքականությունը պետք է փոխվի եւ պետք է կենտրոնանանք ֆորմալ բանակցային գործընթացի վրա, որի մասին իր կազմակերպած եռակողմ հանդիպման ժամանակ խոսել էր Ջոն Քերրին։ Ըստ իս, հակամարտությունում պետք է ամերիկյան միջնորդն ավելի բարձր դիվանագետ լինի։ Ես հավատում եմ, որ օրինակ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը կարող է լավ թեկնածու լինել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում