Իրանը կարող է էներգապաշարների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար, հայտարարել է ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռուհանին ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ հանդիպմանը:

«Իրանն ունի էներգետիկ առումով բացառիկ կարգավիճակ, այդ պատճառով էլ կարող է էներգիայի հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար», - Ռուհանիի խոսքերն է մեջբերում իրանական մամուլը:

«Մենք պատրաստ ենք Ավստրիայով Եվրոպա  բնական գազի մատակարարման ցանց իրականացնել», - ասել է Իրանի նախագահը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: