«Իրավունք». Թերթը գրում է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այդ կուսակցության առաջարկություններն արդեն ներկայացված են Գագիկ Հարությունյանի հանձնաժողովին, եւ այդ հանձնաժողովում ուսումնասիրության արդյունքներով այս շաբաթվա վերջին կկայանա հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե հանդիպման արդյունքում փոխըմբռնում ձեռք բերվի, ապա հետագա շարունակությունը կտրվի արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձեւաչափով, ու բացառված չէ, որ որոշակի փուլում այդ համագործակցությունը նաեւ հրապարակայնացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում