ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  պատժամիջոցներ է սահմանել  16 մարդու նկատմամբ՝ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, հայտնում է The Economic Times-ը:

Խոսքը Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իրաքի, Քուվեյթի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի եւ Թունիսի քաղաքացիների մասին է, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ բոլոր 16 անձինք կապ ունեն «Ալ Քաիդայի» կամ «Իսլամական պետության» հետ:

Պատժացուցակում ընդգրկվածների թվում կան ինչպես գրոհայիններ, այնպես էլ ահաբեկիչների ֆինանսավորմամբ եւ հավաքագրմամբ զբաղվող անձինք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխանությունները ՄԱԿ-ի ԱԽ-ին  առաջարկում են պատժամիջոցներ կիրառել իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ: