Ամերիկյան Aerion կորպորացիան եւ եվրոպական ավիաշինարարական Airbus Group կոնցեռնը մտադիր են նոր գերձայնային Aerion AS2 ինքնաթիռ ստեղծել, գրում է Deutsche Welle-ն:

Ինքնաթիռը կարող է տեղավորել միայն 12 ուղեւոր: Aerion AS2-ի թռիչքները կիրականացվեն 15 կմ բարձրության վրա, իսկ Մայնի Ֆրանկֆուրտի եւ Չիկագոյի միջեւ հեռավորությունը այն կարող է հաղթահարել 5 ժամ 8 րոպեի ընթացքում (ժամանակակից ինքնաթիռներին դրա համար 8 ժամ 15 րոպե է պահանջվում), հաղորդում է Gazeta.ru-ն:

Ինքնաթիռի առաջին թռիչքը կկայանա 2019թ., իսկ ուղեւորափոխադրումների համար թռիչքը կթույլատրվի 2021թ.-ից ոչ շուտ: