Թուրքիան ատոմային զենքի մշակմամբ է զբաղվում, նման հայտարարությամբ հանդես է եկել գերմանական հետախուզությունը, հաղորդում է Die Welt-ը: Պարբերականի տվյալներով՝ պետությունը մշակումները գաղտնի է իրականացնում, սակայն, այդուհանդերձ, գերմանական հետախուզությունն ապացույցներ ունի:
Բացի այդ, նշվում է, որ Թուրքիան՝ որպես ռազմավարական մոդել, օգտագործում է Իրանի ատոմային ծրագիրը: Հետախուզության տվյալների համաձայն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ 2010թ. ուրանի հարստացման սարքավորումների ստեղծման հանձնարարություն էր տվել, հաղորդում է «Մայակ» ռադիոն:





























