Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին մասնակցեց ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած «World Routes 2014» 20-րդ համաժողովին:
Այն ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է աշխարհում` միեւնույն ժամանակ, հանդիսանալով ոլորտի մարտահրավերների եւ հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 3000 պատվիրակներ, 300 ավիաուղիների, 800 օդանավակայանների, 200 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե համաժողովի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվել են ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ արդյունքները:
Հանդիպումներ են տեղի ունեցել մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ:
Խոշորագույն այս համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի` նպաստելու Հայաստան ներդրումների եւ նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:




























