Ռումինիայում նոյեմբերի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար 12 թեկնածու է գրանցվել: Ռումինական օրենդրության համաձայն, նախագահի թեկնածությունը գրանցվելու համար անհրաժեշտ է առնվազն 200 հազար ընտրողների ստորագրություն հավաքել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն, նախագահական մրցավազքի ֆավորիտը վարչապետ Վիկտոր Պոնտան է, ում առաջադրել է իշխող կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Վերջինիս գլխավոր մրցակիցը Սիբիուի քաղաքապետ, ազգությամբ գերմանացի Կլաուս Յոհանիսն է, ում աջակցում է ազգային-լիբերալ կուսակցությունը: Նախագահի մյուս թեկնածուներից են Ռումինիայի սենատի նախագահ Քելին Պոպոսկու Տուրիչանուն, Ռումինական հունգարացիների դեմոկրատական միության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Կոլոմեն Հունորը եւ այլ հայտնի ռումինական քաղաքական գործիչներ:





























