ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննադատել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա հարձակումները:

Նյու-Յորքում կայացած Քլինթոնի գլոբալ նախաձեռնության (CGI) ամենամյա հանդիպման ժամանակ նա անդրադարձել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության իրավիճակին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Վենեսուելայից կարելի է քաղաքացիական հասարակության վրա չընդհատվող հարձակումներ նկատել: «Այնպիսի երկրներում, ինչպիսիք Ադրբեջանն է, օրենքները անհավատալիորեն բարդացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հասարակության աճող ճնշումները ժողովրդավարության գաղափարի վիժեցում են՝ հավելելով, որ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ է առավել հզոր արշավ:

Օբամայի խոսքով՝ իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն, հանուն իր ազգային անվտանգության, համագործակցությում է կառավարությունների հետ, որոնք ոչ լիովին են հարգում իրենց քաղաքացիների համակողմանի իրավունքները: