Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























