Մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը մեկնարկել  էր  2013 թվականին։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում իմաստուն խաղի դպրոցները  գործում են նույն թվականից: 2013-2014թթ. ուստարում այդ դպրոցներ է  հաճախել 522 երեխա` 202-ը Աջափնյակում, 320-ը` Դավթաշենում։

2014 թվականին նախատեսված  էր շախմատի դպրոցներ բացել  հինգ  վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Կենտրոնում, Էրեբունիում, Նոր Նորքում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Արաբկիր,Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքներում աշխատանքներն ավարտվել են եւ ներքին  հարդարումից հետո՝  հոկտեմբերի առաջին կեսին,  դրանք պատրաստ կլինեն շահագործման, իսկ Էրեբունի վարչական շրջանում  գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին։

 Ծրագիրը շարունակական է եւ կներառի բոլոր վարչական շրջանները։