Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը («Բելաջիոյի Գրիշ») չգիտի՝ մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում եռյակի կողմից հրավիրված հանրահավաքին, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց հետեւյալը. «Ֆրակցիայում որոշում չի կայացվել՝ պատգամավորները գնալո՞ւ են, թե՞ ոչ, կսպասեմ, կտեսնեմ, նոր այդ ժամանակ կորոշեմ»:
Նշենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը եւ Ժառանգությունը, հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, նախատեսում են հանրահավաքներ անցկացնել նաեւ Հայաստանի 8 քաղաքներում:





























