Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին արդեն 11 դիմում կա: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Այսօրվա ընթացքում ստացվել է 7 դիմում: Մնացած 4-ը ստացել էին ավելի վաղ: Առաջին երկու դիմողների դեպքում փաստաթղթերը շտկելու խնդիր էր առաջացել եւ այժմ փաստաթղթերը լրացնում են: Ոչ ոք դիմումը հետ չի վերցրել:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Հավանական թեկնածուներ են համարվում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, նախագահի խորհրդական Գեորգի Կուտոյանը:





























