ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնու են, թե խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը:
Այնուհետեւ Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ:
Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, որ Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է, եւ ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի: Ֆրանսիացի խորհրդարանականը տեսանելի է համարել ձեռքբերումները ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ եւ ընդգծել, որ Ադրբեջանը կարող է օգուտ քաղել ԼՂՀ օրինակից:





























