Թուրքիայի Շրնաք նահանգում այրել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։

Թուրքական Haberfx կայքի փոխանցմամբ՝ Շրնաքի Ջիզրե շրջանում 2 քուրդ զինյալների թաղման ժամանակ PKK-ի երիտասարդական թեւ հանդիսացող «Հայրենասերների հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամները հրդեհել են Հանրապետության այգում գտնվող Աթաթուրքի կիսանդրին։

Ջիզրեի ոստիկանությունը հեռացրել է այրված կիսանդրին եւ տեղում նոր կիսանդրի տեղադրել եւ հերթապահություն նշանակել, որպեսզի նոր հարձակում չլինի Աթաթուրքի կիսանդրու դեմ։