Բրիտանական Սիլվերթոն ընտանիքում 100 տարվա մեջ առաջին անգամ աղջիկ է ծնվել, գրում է The Daily Mirror-ը: Ինչպես նշում է թերթը, աղջկա ծնվելու հնարավորությունը 10 հազարից մեկ է եղել:

Աղջկա ծնողները Ջերեմի Սիլվերթոնն եւ Դանիել Էնդրյուսն են: Ծնողներն աղջկան անվանել են Փոփի: Սա 101 տարվա ընթացքում Սիլվերթոն ընտանիքի առաջին աղջիկն է. տվյալ ընտանիքում վերջին անգամ իգական սեռի ներկայացուցչուհի է ծնվել դեռ Գեւորգ 6-րդ արքայի կառավարման տարիներին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բրիտանական այս ընտանիքում բացառապես տղաներ են ծնվում:

«Մենք չէինք կարողանում հավատալ սկանավորման արդյունքներին», - խոստովանել է Ջերեմի Սիլվերթոնը: Նրա խոսքով` հետազոտությունից անմիջապես հետո մանկական ննջասենյակը երկնագույնից վերափոխվել է վարդագույնի: