Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 24-ին կոչումներ է շնորհել մի քանի աշխատակիցների:
Նախարարի հրամանով փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանին եւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս Սուսան Գեւորգյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:




























