Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցի երթեւեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն:

2014 թ. սեպտեմբերի 25-ից Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10.3 կմ (մինչեւ ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ) հատվածում երկու ուղղություններով առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ: