ԱՄՆ-ը կհրաժարվի պատժամիջոցներից եւ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ, եթե վերջինս փոխի իր ներկա կուրսը, այդ թվում Ուկրաինայի հարցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա հայտարարել է, որ ՈՒկրաինայում վերջերս կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումը «դիվանագիտության եւ խաղաղության» հասնելու շանս է տալիս:
«Եթե Ռուսաստանը ընտրի այդ ճանապարհը, որը երկարացնում է «սառ պատերազմից» հետո ընկած ժամանակահատվածը եւ ռուս ժողովրդին բարգավաճում է բերում, այդ դեպքում՝ մենք կհանենք մեր պատժամիջոցները եւ կողջունենք Ռուսաստանի դերը ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ որոշումների ժամանակ»,-ասել է Օբաման:




























