Ֆրանսիայի Մարսել քաղաքը, որտեղ ավելի քան 80 հազար հայ է ապրում, 2015 թվականը պաշտոնապես հայտարարել է «Հայաստանի տարի»: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը՝ վկայակոչելով Մարսելի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:
2015 թվականը յուրահատուկ է դառնալու, քանի որ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարսելի քաղաքապետը տեղական մարմիններին՝ Գլխավոր խորհրդին, Տարածքային խորհրդին, Մարսելի քաղաքային հանրությանը եւ Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատին առաջարկել է միասնական աշխատել:
Արդեն մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ համերգներ են ծրագրված տեղական, ազգային եւ միջազգային մակարդակով: Բացի այդ, հայտարարվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» ասոցիացիայի ստեղծման մասին:




























