«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ ներսում վերջին օրերին քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը: Թե կոնկրետ ում են ցանկանում նշանակել մարզպետ, մեր աղբյուրները չհայտնեցին. առայժմ չկա վերջնական որոշում, ուստի եւ՝ չկա կոնկրետ թեկնածու:

Իսկ ՀՀԿ ներսում քննարկումներն ընթանում են քաղաքական վերջին զարգացումների ֆոնին, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի շրջանակներում միասնական հանրահավաքից եւ պնդում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին ՀՀԿ-ն որոշի որեւէ մեկին էլ չզիջել Սյունիքի մարզն ու այնտեղ նշանակել իր կուսակցականին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում