Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանին կխնդրի երկրին թույլատրել մասնակցել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությանը, հայտնում է Reuters-ը:
«Մեծ Բրիտանիայի համար ճիշտ քայլ կլինի անցնել գործողությունների նոր փուլի», - հայտարարել է վարչապետը` ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ-ում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այդ պատճառով էլ ուրբաթ ես Բրիտանիայի խորհրդարանին կոչ եմ անելու Միացյալ Թագավորությանը թույլ տալ մասնակցելու Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ռազմական գործողությանը», - հավելել է Քեմերոնը:




























