Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 24-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 37 VO 474 (վարորդ` Ա. Տ., ծնվ. 1974թ.) եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 59 DQ 555 համարանիշներով ավտոմեքենաները:
Տուժածներ եւ վառելիքի արտահոսք չկա:




























