Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 15.16-ին Արգենտինայի տարածքում` Սան Սալվադոր դե Ժուժույ գյուղից 135 կմ արեւմուտք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 23.820 եւ արեւմտյան երկայնության 66.560:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 196 կմ խորության վրա:
Զոհեր եւ ավերածություններ չկան:




























