Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 05.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում` «Մերսեդես» մակնիշի 20 NN 001 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Դեպքի վայրում վարորդը կամ ուղեւորները չեն գտնվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























