Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիս Քեմերոնը ներողություն է խնդրել մլռտացող թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի մասին իր խոսքերի համար, գրում է The Telegraph-ը: Քաղաքական գործիչը խոստովանել է, որ նա «շատ շփոթված է»:
«Լսեք, ես շատ շփոթված եմ եւ շատ եմ ցավում», - միջադեպը մեկնաբանել է վարչապետը: «Դա մասնավոր զրույց էր», - ասել է Քեմերոնը եւ նշել, որ նման զրույց չպետք է տեղի ունենար ու նման բան այլեւս երբեք չի կրկնվի: Քեմերոնի խոսքով՝ իր ներկայացուցիչներն արդեն կապվել են Բուքինհեմյան պալատի հետ՝ իրավիճակի մեջ հստակություն մտցնելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am հաղորդել էր, որ Մեծ Բրիանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի թեմայով զրուցելիս անսպասելիորեն ասել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին, իմանալով քվեարկության արդյունքները, ուրախությունից մլռտացել է:




























