Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 24-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղի մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 շենքի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ: