ՀԴԲ-ի մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ վերջին 7 տարում մարդաշատ վայրերում զինված անձանց հարձակումների դեպքերը ավելի քան կրկնակի աճել են, ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Գերատեսչության մասնագետները ուսումնասիրել են 2000- 2013թթ. կրակոցների դեպքերը եւ վերհանել 160 դեպք, «երբ զինված անձինք կրակել էին սպանելու նպատակով: Ըստ ՀԴԲ-ի՝ նման դեպքերն ամենից հաճախ տեղի են ունեցել առեւտրային նշանակության օբյեկտների եւ պետհաստատությունների, ինչպես նաեւ բուժօգնություն ցուցաբերելու վայրերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Զինված անձանց մասնակցությամբ դեպքերը հաճախացել են. ուսումնասիրվող հատվածի առաջին յոթ տարիներին տարեկան միջինը 6,4 դեպք էր գրանցվել, իսկ երկրորդ յոթնամյակում՝ 16,4», — ասված է ՀԴԲ-ի կայքի հաղորդագրությունում:
Դեպքերի արդյունքում 486 մարդ զոհվել, 557 –ը վիրավորվել էր: Կրակողները մեծամասամբ տղամարդիկ են եղել, միայն երկու դեպքում կրակողները մի քանի հոգով են եղել:




























