Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08։37-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա 2 զոհ, 3 տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 13 V V 991 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն Բորա» մակնիշի 99 ՏM 899 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինս շրջվել է:
Վթարի հետեւանքով երեք կին մահացել է, եւս երեքը՝ վիրավորվել են եւ տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց:




























