Բելգիայի կառավարությունը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ միջազգային ռազմաօդային գործողությանը միանալու մասին:

Տարածաշրջան կուղարկվեն F-16 թագավորական օդուժի 6 կործանիչներ:

Բացի այդ, Բելգիան այդ առաքելության իրականացման համար մոտ 150 անձանցից բաղկացած անձնակազմ կտրամադրի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միեւնույն ժամանակ, կառավարությունը դեռեւս չի ուղարկի հատուկ նշանակության ստորաբաժանման 35 սպաներից բաղկացած խմբին: Բելգիացի քաղաքական գործիչները ակտիվորեն քննարկում են իրաքյան բանակի զինծառայողներին եւ քրդերի ինքնապաշտպանական խմբավորումներին բելգիական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից վերապատրաստելու գաղափարը: