Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության նախապատրաստություններն ընթանում են «ճանապարհային քարտեզով» նախատեսված ժամանակացույցով, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների եւ մակրոտնտեսագիտության կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթը միաձայն հավանության է արժանացել Ղրղզստանի կառավարության կողմից, եւ հանձնվել Ժոգորկու Քենեշին՝ (խորհրդարանանին) վավերացման: Կառավարությունը ակնկալում է, որ մինչեւ 2015թ. հունվարի 1-ը Ղրղզստանը կհասցնի ընդունել ՄՄ-ին միանալու համար անրաժեշտ բոլոր փատաթղթերը:

«Բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ բարդություններ չկա», - հայտարարել Վալովայան՝ հիշեցնելով, որ տվյալ պահին խոսքը եւ Մաքսային Միությանը, եւ Միասնական տնտեսական տարածքին երկրի միանալու մասին է:

Վալովայան ընդգծել է, որ այդ միություններին հանրապետության անդամակցության դեպքում կարեւորը ոչ թե միանալու պաշտոնական ամսաթիվն է, այլ այդ ինտեգրումից երկրի ակնկալվող օգուտները: «Այժմ մենք աշխատում ենք ՄՄ երկրների շուկաներ ղրղզական ապրանքների մատակարարման վարչական արգելքների վերացման ուղղությամբ», - նշել է նա: