Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի մինչեւ 2020թ., հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
«4 ժամից հանդես կգամ բարձր լսարանի առաջ՝ ամբողջ Ուկրաինայի առաջ, իմ նոր ծրագրով, մինչեւ 2020թ. բարեփոխումների իմ տեսլականով, որոնց իրագործումը կնախապատրաստի Ուկրաինան, որպեսզի 6 տարուց Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնենք», - հայտարարել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն ռադան մտադիր չէ փաստաթղթերով ամրագրել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրին:




























