Լոնդոնի 42-ամյա բնակիչ Ջոզեֆ Ուայթինգը վաղ առավոտյան իմացել է, որ վիճակախաղով շահել է 4,5 մլն ֆունտ ստեռլինգ եւ հետո շարունակել է մաքրել փողոցները: Տղամարդը խոստովանել է, որ պարզապես չի հավատացել այդ երջանկությանը:

Սակայն տեղական լրատվամիջոցներին ապշեցրել է ոչ թե շահումի չափը, (7,3 մլն դոլար) այլ Ուայթինգի արձագանքը: Մեկ ակնթարթում միլիոնատեր դարձած տղամարդը չի հավատացել իր երջանկությանը եւ շարունակել է մաքրել Լոնդոնի հյուսիսային հատվածի փողոցները:

Ջոզեֆի խոսքով՝ նա վիճակախաղի տոմսը պատահաբար է գնել եւ նույնիսկ անգամ չի երազել շահումի մասին: Հաջորդ առավոտյան բրիտանացին ստուգել է վիճակախաղի արդյունքները եւ աչքերին չի հավատացել, հաղորդում է FedPost.ru-ն:

Աշխատանքային օրվա ավարտին հավաքարարը զանգահարել է վիճակախաղի օպերատորի գրասենյակ եւ պարզել, որ իրականում դարձել է հսկայական ունեցվածքի սեփականատեր:

Մի քանի օր առաջ 42-ամյա տղամարդը վերջապես գիտակցել է, որ իր բախտը բերել է եւ որոշել է թողնել աշխատանքը:

Այժմ նա ծրագրում է տուն գնել, երեխաների հետ գնալ Դիսնեյլենդ եւ սովորել մեքենա վարել: