Ամեն տարի, սկսած 2001-ից, սեպտեմբերի 26-ին նշվում է Լեզուների եվրոպական օրը (European Day of Languages), որի նպատակը լեզվական բազմազանության, աշխարհում տարբեր լեզուների դասավանդման եւ ուսուցման աջակցումն է: Այն հռչակվել է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ ԵՄ-ի աջակցությամբ, հաղորդում է Calend.ru-ն:
Օտար լեզուների տիրապետման ֆենոմենը ուսումնասիրվում է վաղուց: Դեռեւս 18-19-րդ դարերում մոդայիկ է եղել հասարակությունում փայլել գիտելիքներով, այդ թվում լեզուների իմացությամբ եւ մի քանի բառ ասել լատիներեն, ֆրանսերեն կամ գերմաներեն: գոնե մեկ օտար լեզվի իմացությունը նորմա է եղել: «Լեզուներ ենք սովորում ողջ կյանքի ընթացքում»,-սա է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգախոսը նաեւ 21-րդ դարում:




























