ԱՄՆ Միսուրիի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ աշնանային նախաճաշի լավագույն տարբերակը հավկիթն է: Եթե առավոտյան ընտրում ենք արագ ածխաջրերով մթերքներ, ապա ճաշին արդեն անկառավարելի քաղցի զգացողություն է առաջանում:

Առողջ սննդի մասնագետները պնդում են, որ բարձրածխաջրային նախաճաշը արագ է սպառում էներգիան: Արդեն ճաշին նկատվում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում, եւ օրգանիզմը ածխաջրերի նոր  չափաբաժին է պահանջում: Իսկ նախաճաշին ձու օգտագործելիս իրավիճակն այլ է, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Դիետոլոգները աշնանային կատարյալ  ուտեստ են համարում ձվածեղը: Մասնագետները նշում են, որ նախաճաշին ձվածեղ ուտելեւ դեպքում ողջ օրվա ընթացքում քաղցի զգացողությունը գրեթե բացակայում է: 

Ապացուցվել է նաեւ, որ ձվով կերակուրները դրական են ազդում մտածողության վրա: Դա տեղի է ունենում ուղեղի որոշակի հատվածների աշխուժացման արդյունքում, այդ պատճառով էլ մասնագետները պնդում են, որ աշնանը նախաճաշին պետք է ձվածեղ ուտել: