Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոր օրինագիծ է մտցրել Պետդումա, ըստ որի՝ երկրի նախագահին երկրի սահմաններից դուրս զինուժը օպերատիվ հարցեր լուծելու համար կիրառելու հնարավորություն է ընձեռվում։

Նախագահի առաջադրած օրինագիծը ենթադրում է «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի 10-րդ հոդվածը լրացնելու 21-րդ կետով, որի համաձայն, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների եւ նորմերի համապատասխան, Ռուսաստանի զինուժը կարող է օպերատիվ օգտագործվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս հետեւյալ հարցերի լուծման համար.

- ՌԴ սահմաններից դուրս տեղակայված ՌԴ ԶՈւ վրա հարձակման հակազդեցություն

- Այլ պետության դեմ ագրեսիայի հակազդում կամ կանխում

- Արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների պաշտպանություն

- Ծովահենների դեմ պայքար եւ նավարկության անվտանգության ապահովում

Ըստ Մեդվեդեւի, "դա կապված է հայտնի իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան մեկ տարի առաջ։