Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպումը կկայանա երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայտարարել է ուկրաինացի առաջնորդը:
Պորոշենկոն համոզված է, որ պատերազմի ամենավտանգավոր մասն արդեն անցյալում է, հանդիպումը տեղի կունենա բազմակողմ ձեւաչափով, սակայն չի բացառվում նաեւ երկկողմանի խորհրդակցությունների անցկացում:
«Հանդիպումը տեղի կունենա Եվրոպայում, այդ առիթով արդեն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ինչի՞ց այն կախված կլինի. խաղաղ ծրագրի իրացման հաջողությունից: Ինչպիսի՞ն կլինի ձեւաչափը՝ նորմանդակա՞ն, ժնեւյա՞ն թե՞ որեւէ այլ՝ նույնպես կախված կլինի հանգամանքներից», - հաղորդել է Ուկրաինայի նախագահը:




























