Ուկրաինային մարտահրավեր էր նետվել, որին ոչ մի եվրոպական երկիր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր չէր բախվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Սա  նորագույն, մայրացամաքի պատմության մեջ ոչ միայն պարզապես սահմանները վերանայելու, այլեւ երկրի երեսից, Եվրոպայի ու աշխարհի քարտեզից մի ամբողջ երկիր ջնջելու, առանձին եվրոպական մի մեծ ազգ ոչնչացնելու փորձ էր», - հայտարարել է Պորոշենկոն:

Սակայն վերջինիս գնահատմամբ՝  «թշնամին իր հաշվարկներում կոպիտ սխալ թույլ տվեց, նա մեզ ավելի ուժեղ դարձրեց եւ ամբողջ տարածքում ուկրաինական քաղաքական ազգը վերջնականապես ամրապնդվեց»: «Ուկրաինայի քաղաքացիները եղել են, կան եւ կլինեն՝ որպես միասնական ընտանիք… Այսօր մեր արեւելյան սահմանին խաղաղության պայքար է: Մեր վերջնական հաղթանակը կլինի ամբողջ Եվրոպայի հաղթանակը», - ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը:

Պորոշոնկեն համոզմունք է հայտնել, որ ուկրաինացի մարտիկների հերոսությունների շնորհիվ պատերազմի ամենավտանգավոր մասն արդեն անցյալում է: