ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Ջեքի Սփեյերը հանդես է եկել սիրիական Դեր-Զոր քաղաքում «Իսլամական պետություն» զինյալների կողմից հայկական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության հուշարձանի ոչնչացումը դատապարտող հայտարարարությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայ դատի ամերիկյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«ԻԼԻՊ-ի գործողությունները կարելի է դիտարկել՝ որպես ահաբեկչության բարբարոսական ակտ: Հարյուր հազարավոր հայեր հարկադրված են եղել գնալ Դեր-Զորի անապատներ, նրանք ապրել են համակենտրոնաման ճամբարներում՝ մինչեւ նրանց գազանաբար ոչնչացումը: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության վեր խոյացած եկեղեցին հարգում էր այդ տղամարդկանց, կանանց եւ երեխաների, Օսմանյան կայսրության կողմից պարբերաբար ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակը», - ասել է Սփեյերը՝ հավելելով, որ այդ եկեղեցին կանգուն էր՝ որպես ատելության եւ բռնության գաղափարախուսության սարսափելի հետեւանքների հիշեցում:
Հիշեցնենք, որ Դեր-Զորում Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման դատապարտմամբ ելույթ են ունեցել նաեւ ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը, Սենդի Լեւին:




























